ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն զգուշացրել է, որ Վաշինգտոնը կհրաժարվի ՈՒկրաինայում պատերազմը կարգավորելու միջնորդական ջանքերից, եթե Մոսկվան և Կիևը չներկայացնեն կոնկրետ առաջարկներ։ «Եթե առաջընթաց չլինի, մենք կհրաժարվենք այս գործընթացում միջնորդի մեր դերից»,- շեշտել է Ռուբիոն։               
 

Բարու ու չարի բացատրությունը հոգևոր մշակույթի լեզվով

Բարու ու չարի բացատրությունը հոգևոր մշակույթի լեզվով
08.04.2025 | 16:20

Մեր կյանքում օգտագործվող այս եզրույթները որոշ առումով սահմանափակված են իրենց հոգևոր հիմքից կտրված լինելու պատճառով, իսկ հեքիաթներում ներկայացված են խորքային հիմքով և արքետիպային որակով։ Այն թյուր կարծիքը, թե չարերը միավորվում են, իսկ բարիները՝ ոչ, կեղծ է և անհիմն։ Նախ՝ եթե չարը միանում է չարին, դրանից միայն չարությունն է ավելանում, իսկ չարի ավելցուկը նոր պառակտման ու նոր չարիքների է հանգեցնում։ Ուստի նրանց միավորումը, հենց այդ հիմքի վերջավոր ու կործանարար լինելու պատճառով, վաղ թե ուշ քանդվելու է և իսպառ վերանալու։ Քանզի չարը, ինքնահռչակ լինելով, նաև ինքնակործան է։

Իսկ բարու միավորումից միայն բարիքն է շատանում, քանզի նրա հիմքը հավիտենական Արարիչն է դրել։ Հետևաբար, այն հավիտենական արժեք է ու հարատև է։ Ուստի, մի՛ կորցրեք բարու հաղթանակի անխուսափելիության հույսը, այլ աջակցե՛ք դրա շուտափույթ հաստատմանը մեր կյանքում, մնացյալ ամեն ինչ պատրանքի ժանրից է։ Մեր ներկա խնդիրները ոչ թե չարի առատությունից են, այլ բարու պակասից։ Ցավոք, իրականության մեջ մեր քանոնը խախտված է, և դա է պատճառը, որ արդյունքը սխալ է։ Միշտ պետք է հիշել՝ եթե չափման կենտրոնը մարդն է, արդարության առանցքը ծռված է դեպի այդ մարդը, այսինքն՝ դեպի սխալը։ Իսկ եթե արդարությունն արարչական է, այսինքն՝ Աստվածային, այն հավիտենական է, ինչպես մեր էպոսն է ցուցում։

Մոտենանք այն արդարությանը, որ երկնքից է և ոչ մարդածին։ Ամենակարճ ուղին դարձն է դեպի տուն։

Վանո Դադոյան

Դիտվել է՝ 4108

Մեկնաբանություններ